Ավրաամ Ռուսոն խոսում է Արցախի բարբառով (տեսանյութ)

10:06   29 նոյեմբերի, 2017

ՌԴ-ում հայտնի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանն իր Instagram-ում հրապարակել է մի տեսանյութ, որում Ավրաամ Ռուսոն փորձում է հայերեն խոսել:

Հետաքրքիր է, որ Սոֆյան Ռուսոյին արցախյան բարբառի բարդ արտահայտություններ եւ բառեր է սովորեցնում, ինչպես, օրինակ, «պաչպչորել», «խոխա»: Երգիչն, ի դեպ, առանց դժվարության կրկնում է դրանք:

Տեսանյութն արվել է ամռանը: Իսկ Ավրաամ Ռուսոն ներկայում բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ամուսնալուծվում է կնոջից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ռոսոն հյուրընկալվել էր Անդրեյ Մալախովին եւ հայտնել, որ պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից, որի հետ ապրել է 12 տարի: 



© NEWS.am STYLE