Exclusive. Կոնստանտին Օրբելյանը՝ Խվորոստվոսկու հետ «Գրեմմիում» առաջադրվելու մասին

23:47   28 նոյեմբերի, 2017

Այսօր «Գրեմմի» մրցանակի հավակնորդներն են հայտնի դարձել: Արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2018 թվականի հունվարի 28-ին, հավակնորդների շարքում դիդրիժոր Կոնստանտին Օրբելյանն է, որը Դմիտրի Խվորոստովսկու հետ «Լավագույն դասական մենակատարի վոկալ ալբոմ» անվանակարգում է առաջադրվել («Sviridov: Russia Cast Adrift» ձայներիզի համար («Սվիրիդով. Հուսահատված Ռուսաստան»)):



NEWS.am STYLE-ը կապ է հաստատել անվանի դիրիժորի հետ, որը երեկ Խվորոստովսկու հուղարկավորմանն էր ներկա, իսկ այսօր՝ հոգեհացին:

«Ես շատ ուրախ եմ այդ անվանակարգի համար, - ասել է Կոնստանտին Օրբելյանը, - Եվ նշանակալի էր այն, որ հենց Դմիտրիի հոգեհացի օրն այդ նորությունը նրա ընտանիքն իմացավ: Իմանալով այդ մասին՝ Դմիտրիի ընտանիքը լաց եղավ: Հատկանշական է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարելուց 2-3 ամիս առաջ են որոշում՝ ով է լինելու անվանակարգում: Դմիտրին արժանի էր այդ կոչմանը»:



© NEWS.am STYLE