Քրիս Քորնելի «Խոստումը» երգը «Գրեմիի» անվանակարգում է

00:09   29 նոյեմբերի, 2017
«Գրեմիի» պաշտոնական կայքում ներկայացված են «Գրեմի – 2018» հեղինակավար երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդները: Քրիս Քորնելի գրած «Խոստումը» երգը «Գրեմիի» անվանակարգում է ընդգրկվել:

Երգը Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի, որի ռեժիսորը Թերի Ջորջն է, սաունդթրեքի մասն է կազմում:

«Variety» ամսագիրը «Խոստումը», որպես հզոր երգ է բնութագրել, որը Ջորջի ֆիլմից դուրս կյանքն է ներկայացրել՝ օգնություն ցույց տալով Փրկության միջազգային կոմիտեին եւ փախստականների խնդիրների մասին տեղեկացվածությունը բարձրացնելով»:


© NEWS.am STYLE