Քիմ Քարդաշյանի մայրը 10 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել

12:31   29 նոյեմբերի, 2017

Հայտնի է, որ Քարդաշյան- Ջեներ ամբողջ գերդաստանը տներ ունի Հիդդեն Հիլզում, բայց, ըստ երեւույթին, գերդաստանի ղեկավարը՝ Քրիս Ջեները, չի բավարարվում դրանցով, ու նա որոշել է եւս մեկ տուն գնել։ Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե ում համար, քանի որ Քրիսն ապրում է Բել Էյրում գտնվող իր հսկայական տանը։

Ամեն դեպքում, TMZ-ի փոխանցմամբ, 62-ամյա Քրիսը նոր տան համար վճարել է 10 մլն դոլար։

Հիդդեն Հիլզում անշարժ գույքի գնումներով Քրիսը դեռ անցած տարվանից է սկսել զբաղվել, երբ գերդաստանը երեք առանձնատուն է գնել Քայլիի անունով։

Իսկ այս նոր տանը կա վեց ննջասենյակ, ութ լոգարան, լողավազան, սպա՝ տասը մարդու համար, ու ամենակարեւորը՝ տունը գտնվում է Քիմի ու Քանյեի նոր տան դիմաց։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Քրիսը մտադիր է մեծ վերոնորոգում սկսել տանն ու այն ձեւափոխել ըստ իր ճաշակի։

 



© NEWS.am STYLE