Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը մեղրամիսն անցկացնում են Բահամյան կղզիներում

10:29   29 նոյեմբերի, 2017

Պապարացիները ոչ մի կերպ չէին կարողանում պարզել, թե ուր են ուղեւորվել Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հարսանիքից հետո՝ իրենց մեղրամիսն անցկացնելու։ Սակայն People պարբերականը, նաեւ նորապսակների  Instagram-ը բացահայտել են գաղտնիքը՝ զույգը գտնվում է Բահամյան կղզիներում՝ ավելի ճիշտ Անդրոս կղզում, որտեղ ժամանակ է անցկացնում շքեղ առանձնատանը Ալեքսիսի երկամյա դստեր՝ Օլիմպիայի հետ։

Առանձնատունը սիրահարները գտել են ոչ թե որեւէ շքեղ գործակալության, այլ բնակարանների վարձակալության հայտնի կայքի միջոցով։

Ալեքսիսը դրոնի օգնությամբ նկարահանել է այն առանձնատունը, որտեղ իրենք ապրում են, եւ բարձրությունից երեւում է Սերենան՝ առանձնատան պատշգամբում կանգնած։

Իսկ People-ն իր ընթերցողներին է ներկայացրել հենց այդ առանձնատան լուսանկարները։

Նորապսակները կարող են առանձնատուն հասնել միայն ուղղաթիռով կամ մասնավոր նավակով։

Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող առանձնատանը կան ոչ միայն հարմարավետ սենյակներ, որտեղից բացվում է տեսարան դեպի օվկիանոս, այլեւ թենիսի դաշտ, նաեւ՝ սպա- համալիր։

 



© NEWS.am STYLE