Համացանցում է հայտնվել 15-ամյա Մեգան Մարքլի լուսանկարը` Բուքինգհեմյան պալատի ֆոնին

11:02   29 նոյեմբերի, 2017

Երեկ ամբողջ օրը համաշխարհային մամուլն անդադար գրում էր 33-ամյա արքայազն Հարիի ու 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրության մասին:

Բրիտանացի լրագրողները շարունակում են ուրախացնել իրենց ընթերցողներին արքայազնի ու Մեգանի մասին նորություններով։

Daily Mail -ը գտել է 15-ամյա Մեգանի լուսանկարը, երբ նա 1996-ին իր ընկերուհու հետ միասին լուսանկարվել էր Բուքինգհեմյան պալատի ֆոնին։

Դե ինչ, Մեգան, երազանքներն իրականանում են :)))

Հիշեցնենք, որ երեկ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է նրանց հարսանիքի օրը, որը կայանալու է մայիսին՝ Վինձորյան պալատի Սուրբ Գեւորգի եկեղեցում։



© NEWS.am STYLE