Կիսամերկ Ստելլա Մաքսվելը, Ադրիանա Լիման եւ այլ մոդելներ՝ Նյու Յորքում Victoria’s Secret-ի փակ երեկույթին

13:20   29 նոյեմբերի, 2017

Շանհայում մեկ շաբաթ առաջ կայացել է Victoria’s Secret Secret Show-ն, եւ այն երեկ ԱՄՆ-ում ցուցադրել են հեռուստաեթերում:

Այդ կապակցությամբ Նյու Յորքում կազմակերպվել է Victoria’s Secret-ի փակ երեկույթ, որին մասնակցել են Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Ստելլա Մաքսվելը, որը կրծկալը տանն էր մոռացել, Բելլա Հադիդը, գեղեցկուհի Էլզա Հոսկը, Ռումի Սթրեյդն ու այլ մոդելներ։

Ադրիանա Լիմա

Ի դեպ, հիշեցնենք, որ 36-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն հայտնել է, որ հեռանում է ապրանքանիշից ու մտադիր է կենտրոնանալ իր ընտանիքի վրա (Ալեսանդրան ունի իննամյա ու հինգամյա դուստրեր՝ Անյան ու Նոան)։ Victoria’s Secret-ի հետ մոդելի համագործակցությունը սկսվել է 2001-ին ու չի դադարել 17 տարիների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում Ամբրոսիոյին երկու անգամ վստահել են թանկարժեք քարերով ու մետաղներով զարդարված Fantazy Bra հանրահայտ կրծկալը ներկայացնելու պատիվը։


Քենդիս Սվեյնփոլ



Ստելլա Մաքսվել



Բելլա Հադիդ



Էլզա Հոսկ



Ռումի Սթրեյդ



Ժասմին Տուկս


Թեյլոր Հիլլ



Մարտա Հանթ



Սարա Սամպայո

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, startracksphoto, REX, Shutterstock



© NEWS.am STYLE