Մեգան Մարքլը հեռացել է Suits սերիալից

14:04   29 նոյեմբերի, 2017

Դե, իհարկե նա կհեռանա Suits («Ֆորս մաժորաներ») սերիալից, չէ՞ որ նրա կյանքում առանց այդ էլ շուտով իսկական սերիալ է սկսվելու՝ կինո իրական կյանքում։

Եվ այսպես, 36-ամյա ամերիկյան դերասանուհին, արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլը հեռանում է սերիալից, որը նրան նշանավոր է դարձրել։



EOnline պարբերականը գրում է, որ Մեգանն ավարտել է յոթերորդ եթերաշրջանի նկարահանումները, որը ցուցադրվելու է եթերում 2018-ի սկզբին։ Այդ հեռուստասերիալում Մարքլը խաղում է գլխավոր հերոսի հարսնացուի դերը։ Ընկերությունները, որոնք նկարահանում են այդ սերիալը, շնորհավորել են դերասանուհուն ու արքայազնին նշանադրության կապակցությամբ։

«Մեգանը յոթ տարի եղել է մեր ընտանիքի անդամը, ու նրա հետ աշխատանքն ուրախություն էր։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նրան «Ֆորս մաժորներ» սերիալում կրքոտ ու նվիրված աշխատանքի համար ու մաղթում ենք նրան ամենայն բարիք»,- ասվում է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE