Պատրիկ Ֆիորիի արձագանքը՝ «Հայաստանի Ձայնում» Ռոբերտ Քոլոյանի ելույթին (ֆոտո/վիդեո)

14:31   29 նոյեմբերի, 2017

Անցած շաբաթ «Հայաստանը Ձայնը» նախագծում Սոֆի Մխեյանի թիմից Ռոբերտ Քոլոյանը դուրս մնաց մենամարտեր փուլից:

Համերգի ընթացքում նա կատարել է Պատրիկ Ֆիորիի Les Montagnes d'Arménie երգը, ինչից հետո Instagram-ում նամակ է ստացել ֆրանսիացի հայտնի երգչից:

«Էմոցիաները ուղղակի խեղդում են ինձ:

Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից, իր պաշտոնական ինստագրամյան էջից, որտեղ նա գրել էր, թէ ինչքան է հավանել ելույթս, որ ես իրեն մեծ էմոցիաներ եմ պարգևել և որ ելույթիս տեսագրությունով կիսվել է իր թվիթերյան էջում։ Շատ շնորհակալ եմ Պատրիկ, արձագանքի համար, ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել և այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,- գրել է Ռոբերտը:



© NEWS.am STYLE