VARDA-ն ցույց է տվել, թե ինչպես է ձգում մարմինը

18:17   29 նոյեմբերի, 2017

Հումորի հարցում VARDA-ն միշտ բարձունքում է։ Տաղանդավոր պարուհին իր Instagram-ում հրապարակել է զվարճալի տեսահոլովակ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում ձգվել։

Публикация от VARDA (Martyrosyan Vardanush) (@varda_varda)

«Մինչ մեկը ցավ է զգում, մյուսը տպավորիչ կադր է տեսնում»,- հոլովակին կից գրել է պարուհին։

Ի դեպ, օրերս VARDA-ն մաֆիա էր խաղում, որտեղ նրան բաժին էր ընկել Վազգենի դերը :)))

«Երեկոն բուռն շարունակվում է՝ իտալական գինի, պիցցա ու Մաֆիա։ Առաջին խաղում ինձ բաժին էր ընկել մաֆիոզիի դեր, իսկ երկրորդում՝ Լոլայի։ Հաշվի առնելով, որ մենք կանանց թիմով ենք խաղում՝ որոշեցինք «Լոլա» խաղաքարտը փոխարինել տղամարդու կերպարով, հիմա Լոլայի փոխարեն կլինի Վազգեն»,- մակագրել է լուսանկարը VARDA-ն։



© NEWS.am STYLE