«Քանի որ կովկասյան ընտանիք ունեմ». Գարիկ Մարտիրոսյանի կինը բացահայտել է սլացիկ կազմվածքի գաղտնիքը

17:06   29 նոյեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն, իհարկե, Instagram-ի ակտիվ օգտատեր է դարձել, բայց նրա կինը՝ Ժաննա Լեւինան այս հարցում ամուսնուց առաջ է. նա ավելի ակտիվ է օգտագործում իր միկրոբլոգը։

Եվ այսպես, Ժաննան հրապարակել է մի տեսանյութ, որտեղ պատմում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքը։ Այս տեսանյութը մի հատված է թոք շոուից։

«Սկանդալներ, ինտրիգներ, հետաքննություններ։ Թույլ նյարդեր ունեցողները թող հեռանան էկրանների մոտից։ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ սլացիկ կազմվածքի գաղտնիքը բացահայտված է»,- մակագրել է տեսագրությունը Ժաննան, որում նա հայտնում է, որ քանի որ կովկասյան ընտանիք ունի, կառուցվածքը պահպանելը շատ լավ է ստացվում իր մոտ:

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Ի դեպ, հիշեցնենք, որ անցած շաբաթ Գարիկ Մարտիրոսյանն անոնսել է Հենրիխ Մխիթարյանի հետ հեռուստանախագիծը, սակայն չի բացահայտել մանրամասները։



© NEWS.am STYLE