«Նա այս երգը չի գրել միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար»․ Քրիս Քորնելի այրի

15:05   29 նոյեմբերի, 2017

Շարունակում ենք հետեւել «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդներին, նաեւ այս կամ այն անվանակարգում առաջադրված թեկնածությունների վերաբերյալ արձագանքներին։

Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունն անցնելու է Նյու Յորքում՝ հունվարի 28-ին։ Հավակնորդներից են նաեւ Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը։

«Խոստում» երգը, որը գրել է Soundgarden-ի ֆրոնթմեն Քրիս Քորնելը, նույնպես առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Երգը Հայոց ցեղասպանության մասին՝ ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի մի մասն է։ 

Երգի առաջադրման կապակցությամբ իր կարծիքն է հայտնել Քորնելի այրին.

«Նա գրել է այս երգը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր տառապել են ու շարունակում են տառապել մարդու իրավունքների ոտնահարումից։ Դժբախտաբար, ատելությունն այս աշխարհում շարունակվում է, այնպես որ՝ սա Քրիսի մեթոդն էր «պահել խոստումը»՝ չմոռանալ անցյալը, միաժամանակ փորձելով ապագայի հույս տալ աշխարհի ամենախոցելի մարդկանց»,- Վիքիին է մեջբերում The Washington Post-ը։



© NEWS.am STYLE