Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի առեւտրի համար ցմահ ազատազրկված 62-ամյա կնոջը

15:29   29 նոյեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը ոչ միայն փող է վաստակում, գովազդում իր եւ ուրիշների արտադրանքը, նկարահանվում ֆոտոշարքերում ու իր հեռուստանախագծում, այլեւ զբաղվում հասարակական գործունեությամբ։

Եվ այսպես, անցած շաբաթ հայուհու Twitter-ում հայտնվել էր գրառում Սինտոյա Բրաունի պատմության մասին, որն արդեն 13 տարի ցմահ ազատազրկված է սպանության համար։ Հեռուստաաստղը կարողացել է այնպես անել, որ գործը նորից ուշադրություն գրավի, նաեւ իր փաստաբաններին կարգադրել է զբաղվել Սինտոյա Բրաունի գործով ու գտնել նրան օգնելու միջոց։

Բայց պարզվում է, որ Սինտոյան միակ բանտարկյալը չէ, որին Քիմը փորձում է օգնել։ Եվ այսպես, TMZ-ը հրապարակել է 62-ամյա Մերի Ջոնսոնի կողմից Քիմին հասցեագրված շնորհակալական նամակ։ Մերի Ջոնսոնը ցմահ ազատազրկված է կոկաինի առեւտրի համար։ Էլիսը արդեն 21 տարի է՝ բանտում է։ Ու Քիմը փորձում է նրան օգնել ազատվել։


«Հարգելի Քիմ Քարդաշյան, դուք չեք պատկերացնում, թե որքան շնորհակալ եմ Ձեզ այն ամենի համար, ինչ դուք արդեն արել եք ու անում եք ինձ համար։ Երբ փաստաբանս ինձ ասաց, թե ով է օգնում ինձ, ես չէի կարողանում հավատալ։ Ինձնից ժամանակ պահանջվեց, որպեսզի ես դա հասկանամ։ Բառեր չկան, որոնցով ես կարող եմ իմ շնորհակալությունն արտահայտել։ Քիմ Քարդաշյան, դուք օգնում եք ինձ փրկել իմ կյանքը ու վերադարձնել ինձ ընտանիք։ Ես խեղդվում էի, ու դուք ինձ փրկարարական օղակ նետեցիք ու ինձ հույս տվեցիք»,- գրված է նամակում:

Էլիսը նաեւ հույս ունի, որ հանուն արդարադատության Քիմի «արշավը» պատմական պահ է, ու որ ինքը՝ Էլիսը, կենտրոնական կերպար է բարեփոխվող համակարգում։



© NEWS.am STYLE