Չինացի բլոգերը լավաշ ուտելու մարտահրավեր է նետում (տեսանյութ)

16:36   29 նոյեմբերի, 2017

Հիշո՞ւմ եք չինացի հայտնի բլոգերին, որը սիրահարված է Հայաստանին, եւ որին NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է:

Մայքլը սոցցանցերում կրկին որոշել է զբաղվել իր սիրելի գործով՝ Հայաստանը գովազդելով :) Այս անգամ երիտասարդը Facebook-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երգում է Հայաստանի մասին:

Ընթացքում Միքայելը լավաշ է ուտում եւ մարտահրավեր նետում հոլովակը դիտողներին՝  2 րոպեում լավաշ ուտել, տեսագրել դա եւ հրապարակել սոցցանցերում:



© NEWS.am STYLE