«Վրիժառուների» առաջին թրեյլերը մեկ օրում ավելի քան 35 մլն դիտում է գրանցել

11:33   30 նոյեմբերի, 2017

Marvel Entertainment ընկերության Youtube-ի ալիքում հայտնվել է Avengers: Infinity War («Վրիժառուներ․ Հավերժության պատերազմ») ֆիլմի առաջին թրեյլերը։ Օրը դեռ չավարտված՝ տեսահոլովակը դիտել է ավելի քան 35 000 000 օգտատեր։ 

Ֆիլմում նկարահանվել են՝ Կապիտան Ամերիկան (Քրիս Էվանս), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի կրտսերը), Տորը (Քրիս Հեմսվորթ), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Սեւ այրին (Սքարլեթ Յոհանսոն), Հալքը (Մարք Ռուֆալլո), նաեւ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի հերոսները, որոնց դերերը կատարել են Քրիս Փրեթը, Զոուի Սալդանան ու այլք։

Ֆիլմի նոր մասում վրիժառուները եւ նրանց դաշնակիցները, որոնք նույնպես գերբնական հատկություններով են օժտված, կբախվեն տիեզերական սպառնալիքին՝ Տանոս բռնապետին։ Վերջինը փնտրում է հավերժության քարը՝ արտասովոր ուժի արտեֆակտեր, որոնք հավաքելով, նա կկարողանա փոխել իրականությունը։

Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2018-ի ապրիլի 25-ին։



© NEWS.am STYLE