Սելենա Գոմեսը, Ռոնալդուն, Քիմ Քարդաշյանը՝ 2017-ին Instagram-ում ամենահայտնի օգտատերեր

12:35   30 նոյեմբերի, 2017

Դեռ դեկտեմբերը չի սկսվել, բայց Instagram-ն արդեն ամփոփել է տարվա արդյունքներն ու ներկայացրել սոցցանցում ամենահայտնի եւ ամենաշատ բաժանորդ ունեցող աստղերի ցուցակը:

Առաջին հորիզոնականն ու «Instagram-ի թագուհի» տիտղոսը առաջվա պես Սելենա Գոմեսին է պատկանում։

Եվ այսպես, ամենամեծ քանակությամբ բաժանորդներ ունեցող աստղերի ցուցակը հետեւյալ տեսքն ունի.

1․Սելենա Գոմես, 130 մլն

2․Արիանա Գրանդե, 115 մլն․

3․Քրիշթիանու Ռոնալդու, 115 մլն․

4․Բեյոնսե, 108 մլն․

5․Քիմ Քարդաշյան, 104 մլն․

6․Թեյլոր Սվիֆթ, 104 մլն․

7․Քայլի Ջեներ, 99․5 մլն․

8․Դուեյն Ջոնսոն, 96 մլն․

9․Ջասթին Բիբեր, 93,9 մլն․

10․ Քենդալ Ջեներ, 84․8 մլն․

Ի դեպ Instagram-ը նշել է նաեւ այն լուսանկարը, որն ամենամեծ քանակությամբ «լայքեր» է ստացել. դա հղի Բեյոնսեի լուսանկարն է՝ ավելի քան 11 մլն «լայք»։

Ահա եւ երաժիշտների առանձին ցուցակ, որոնք ամենամեծ քանակությամբ բաժանորդներն ունեն.

1․ Սելենա Գոմես, 130 մլն․

2․ Արիանա Գրանդե, 115 մլն․

3․ Բեյոնսե, 108 մլն․

4․ Թեյլոր Սվիֆթ, 104 մլն․

5․ Ջասթին Բիբեր, 93․9 մլն․

6․ Նիքի Մինաժ, 83 մլն․

7․ Մայլի Սայրուս, 73 մլն․

8․ Ջենիֆեր Լոպես, 70 մլն․

9․ Քեթի Փերի, 68 մլն․

10․ Դեմի Լովատո, 62 մլն․

Աղբյուրը՝ cnet.com

 



© NEWS.am STYLE