Հինգ արքայազն, որոնց սիրտը դեռ ազատ է

14:21   30 նոյեմբերի, 2017

Արքայազն Հարին, ճիշտ է, ամուսնանում է, բայց նրանով աշխարհը չի սկսվում եւ չի ավարտվում :) Մենք անկեղծորեն ուրախ ենք Մեգան Մարքլի համար, սակայն իրականությունն այն է, որ եւս մի արքայազն լքեց ամուրիների շարքը:

Հատուկ նրանց համար, ովքեր իրենց հեռավոր երազանքներում հույսեր են տածում արքայազնի հետ ամուսնանալու վերաբերյալ, ներկայացնում ենք աշխարհում հայտնի եւ, կարեւորը, չամուսնացած հինգ արքայազնի:

Հորդանանի արքայազն Հուսեյն բին Աբդուլլահ

Աբդուլլահ թագավորի որդին 23 տարեկան է: Նա իսկական աստղ է Instagram-ում, որտեղ 1 միլիոնից ավելի հետեւորդ ունի: Իսկ երբ նրա հայրն այլեւս չլինի, նա կդառնա թագավոր:

Դուբայի արքայազն Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մակթում

Նա ավելի շատ հայտնի է Ֆազզա անունով: Instagram-ում գրեթե 6 մլն բաժանորդ ունի: Նա 35 տարեկան է եւ դեռ ամուսնացած չէ: Հետաքրքված է հեծանվասպորտով, ջրային սպորտաձեւերով եւ պոեզիայով: 

Լյուքսեմբուրգի արքայազն Սեբաստիան

25-ամյա արքայազնը Լյուքսեմբուրգի բանակում հրամանատար է: Նա թագավորի հինգ երեխաներից ամենակրտսերն է, հետեւաբար՝ երբեւէ չի դառնա թագավոր:

Ժան Քրիստոֆ Բոնապարտ

Գեղեցկադեմ արքայազնը սերում է Նապոլեոն Բոնապարտի տոհմից: Ու թեեւ Ֆրանսիայում այլեւս չկան թագավորական կարգեր, այնուամենայնիվ, Ժան Քրիստոֆը համարվում է թագավորական ընտանիքի ժառանգորդ:

Բելգիայի արքայազն Յոհակիմ

Բելգիայի թագավոր Ֆիլիպի որդին ծառայում է երկրի ծովային ուժերում: Նա կրթություն է ստացել Անգլիայում եւ Իտալիայում: Եվ նրա սիրտը դեռ ազատ է:

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE