Անի Քրիստին Հայաստանում է. նա Ամանորը կդիմավորի այստեղ

15:03   30 նոյեմբերի, 2017

Անի Քրիստին վերադարձել է Հայաստան: Instagram-ի իր էջում ամերիկաբնակ երգչուհին լուսանկար է հրապարակել Լոս Անջելեսի օդանավակայանից եւ գրել.

«Լոս Անջելեսի արեւից գալիս եմ քեզ մոտ, իմ անձրեւոտ, բայց ջերմ ու հարազատ Երեւան»:

Երեւանում նա արդեն հասցրել է հեռուստանկարահանումներ ունենալ:

Իսկ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անի Քրիստին հայտնել է, որ պատրաստվում է Նոր տարին դիմավորել Հայաստանում՝ ութ տարվա ընդմիջումից հետո:



© NEWS.am STYLE