Գարիկ Մարտիրոսյանը՝ հայ եւ հույն պինգվինների մասին

15:41   30 նոյեմբերի, 2017

Պարզվում է, որ Հայաստանում ու Հունաստանում պինգվիններ կան )))։ Բայց նրանք Մոսկվայում են բնակվում։ Այդ մասին մեզ պատմել է Գարիկ Մարտիրոսյանը, որն իր Instagram -ում հրապարակել է լուսանկար Comedy Club-ի ռեզիդենտ Դեմիս Կարաբիդիսի հետ ու այսպես մակագրել այն․

«Եվ Հայաստանում, եւ Հունաստանում կան պինգվիններ, միայն թե՝ նրանց շատ բարդ է միասին տեսնելն ու լուսանկարելը»,- գրել է հայ շոումենը։

Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, հրապարակել էր մի հատված տեսագրությունից, որտեղ պատմում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքը։ Այս տեսագրությունը թոք շոուի հատված է։

«Սկանդալներ, ինտրիգներ, հետաքննություններ։ Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում ենք հեռանալ էկրանների մոտից։ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ սլացիկ կազմվածքի գաղտնիքը բացահայտված է»,- մակագրել էր տեսագրությունը Ժաննան։



© NEWS.am STYLE