Ջեյ Զին առաջին անգամ խոսել է Բեյոնսեին դավաճանելու մասին

14:40   30 նոյեմբերի, 2017

Նրա լուսանկարն ամենաշատ հավանումներն է ստացել Instagram-ում, իսկ ամուսնու նոր ալբոմը՝ «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել։ Խոսքը Բեյոնսեի ու նրա 47-ամյա ամուսին Ջեյ Զիի մասին է, որն առաջին անգամ է անկեղծ հարցազրույց տվել ու խոստովանել, որ դավաճանել է կնոջը։ NY Times  ամսագրին տված հարցազրույցում երաժիշտն ասել է․


«Ուժեղ տղամարդը չի վախենում լացելուց։ Կողքից իմ կյանքը հաջողված է թվում․ այո, ես ունեմ փող, բայց իմ ներսում շատ բաներ կան, որոնք ինձ ցավ են պատճառում ու նոր՝ «4։44» ալբոմում, ես իմ մասին եմ պատմում։
Բեյոնսեի Lemonade ալբոմը գրեթե ամբողջությամբ նրա զգացմունքների մասին էր, իմը՝ նույնպես, երաժշտությունը մեր թերապիան է։ 

Երբեմն ստիպված ես հաղթահարել դժվարությունները՝ ողջ մնալու համար։ Ու երբ դու անցնում ես նման խիստ ռեժիմի, ապա սկսում ես քեզ համապատասխանաբար պահել։ Ստիպված ես խլացնել քո զգացմունքները։ Նույնիսկ կանանց հետ դու զգացմունքներդ փակ ես պահում, դուք չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել։

Իմ դեպքում ամեն ինչ ավելի լուրջ է։ Ու հենց դրանից է բխում այդ անվստահությունը։ Փոթորկի ժամանակ ամենաապահով վայրը դրա կենտրոնն է։ Այնպես որ՝ լավագույն վայրը հենց ցավի կենտրոնն է։
Հենց այդտեղ էլ մենք անում էինք։ Այո, անհարմար էր, ու մենք շատ էինք խոսում, քննարկում։ Աշխարհի ամենադժվար բանն է որեւէ մեկի դեմքին տեսնել ցավ, որը դու ես պատճառել։ Ստիպված ես ինքդ քեզ վերլուծել»,- պատմել է ռեփերը։



© NEWS.am STYLE