Rolling Stone ամսագիրը հրապարակել է 2017-ի լավագույն հիթերի ցանկը

15:20   30 նոյեմբերի, 2017

Rolling Stone ամսագիրը հրապարակել է 2017-ի լավագույն հիթերի ցանկը: Որքան էլ տարօրինակ թվա, այս ցանկի առաջատարը ոչ թե Despasito հիթն է, այլ բրիտանացի երգիչ Հարի Սթայլզի Sign of the Times երգը։

Երկրորդ հորիզոնականում Լորդի Homemade Dynamite երգն է։ Երրորդ տեղում Քենդրիք Լամարի Humble երգն է։



Չորրոդ տեղում է հայտնվել երգչուհի Քարդի Բիի Bidak Yellow երգը, հինգերորդ տեղում U2 խումբն է՝ Lights of Home ստեղծագործությամբ։ Վեցերորդ հորիզոնականը հատկացրել են Migos-ի ու Lul Uzi Ver-ի Bad and Boujee երգին։
Իսկ Լուիս Ֆոնսիի ու Դեդդի Յանկիի Despasito երգը զբաղեցրել է յոթերորդ տեղը։



Ութերորդում Portugal The Man խմբի Feel it Still երգն է։ Իններորդ տեղը տրվել է Լանա Դել Ռեյի ու The Weekend-ի Lust for Life երգին։

Եվ եզրափակում է 2017-ի լավագույն երգերի տասնյակը ռեփեր Future-ի Mask Off երգը։



© NEWS.am STYLE