Նախագահ Թրամփի սուրբծննդյան առաջին տոնածառի համար Սպիտակ տունը 128 հազար դոլար է ծախսել

14:04   30 նոյեմբերի, 2017

Շուտով Վաշինգթոնում կկայանա First National Christmas Tree Lighting սուրբծննդյան տոնածառի լուսավորման արարողությունը (վաշինգթոնյան արարողությունից հետո նման արարողություններ կանցնեն նաեւ այլ քաղաքներում), որն արդեն սկսել են կոչել «Թրամփի առաջին տոնածառը»։

Իսկ մինչ այդ TMZ-ը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցից երեւում է, որ այդ արարողության համար Սպիտակ տունը ծախսել է 128 000 դոլար. հարկատուները 11 000 են վճարելու ձայնային սարքավորումների համար, 12 000՝ փամփուշտադիմացկուն ապակու համար (ստորեւ ներկայացված լուսանկարում դրա տարբերակներից մեկն է՝ Բուշ կրտսերի հետ) ու 105 000՝ այդ արարողության անցկացման ու ծառայությունների համար։

Ի դեպ, բուն եղեւնու համար գումար չեն ծախսում, սովորաբար այն որեւէ բարերար է նվիրում քաղաքին։

Մամուլն արդեն սկսել է Թրամփի ծախսերը համեմատել Օբամայի ծախսերի հետ։ Վերջինը ստիպում էր ամերիկացիներին 100 000 դոլար ծախսել, ու, ի դեպ, չէր պատվիրում փամփուշտադիմացկուն ապակի։



© NEWS.am STYLE