Տղամարդու հինգ արարք, որոնք ցույց են տալիս, որ նա իսկապես սիրահարված է

22:10   25 դեկտեմբերի, 2017

Նա սիրում է քեզ ու ընդունում այնպիսին, ինչպիսին կաս

Եթե տղամարդն իրոք սիրում է կնոջը, ապա սիրում է անմնացորդ, այլ ոչ թե միայն գրավիչ արտաքինի համար։ Նա սիրում է նաև թերություններով հանդերձ, հարգելով նրա որոշումները ու կարծիքները։

Նա քեզ աջակցում ու օգնում է

Երբ տղամարդը սիրում է կնոջը՝ նա ուզում է, որ կինն էլ հաջողակ լինի։ Այդ դեպքում տղամարդը քո ամենամեծ երկրպագուն է ու աջակիցը։ Նա հավատում է քեզ ու քո ունակություններին։ Ու ուզում է, որ բոլորը իմանան, թե ինչ կին է իր կողքին։

Նա պաշտպանում է քեզ։

Տղամարդը միշտ պաշտպանում է  նրան, ում սիրում է։ Ընդ որում ոչ միայն ֆիզիկական,  այլև զգացմունքային տրավմաներից։ Միշտ զգոն է ու զգույշ, երբեք ցավ չի պատճառի ու ձեռք չի բարձրացնի նրա վրա, ում սիրում է։

Նա պատասխանատու է ու վստահելի

Դժվար պահերին կամ էլ անհրաժեշտության դեպքում տղամարդը կայացնում է որոշում ու  անցնում գործի։ Նա պատասխանատվությունը ուրիշների վրա չի բարդում։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ է զոհաբերությունների։ Ընդ որում երկրորդ պլան է մղում սեփական հարմարությունն ու անվտանգությունը։ Երբ ինչ-որ բան այնպես չէ, նա ստանձնում է պատասխանատվություն ու շտկում իրավիճակը։

Նա գնահատում է քո կարծիքը

Երբ տղամարդը սիրում է քեզ, քո կարծիքը կարևոր է լինում նրա համար։ Նա կարող է հաշվի չառնել այն ամենը, ինչ նրա մասին մյուսներն են մտածում, բայց նրա համար իրոք կարևոր է, թե ինչ ես դու մտածում իր մասին։ Քո կարծիքը միշտ կարևոր է նրա համար՝ լինի դա  վճռորոշ իրավիճակում, թե մանրուքների շուրջ։

Աղբյուրը ՝ Creu



© NEWS.am STYLE