Ռուսաստանցի աստղերի եւ օլիգարխների երեխաների՝ 2017 թվականի շքեղ հարսանիքները

21:03   30 դեկտեմբերի, 2017

2017 թվականը մոտենում է ավարտին, եւ մենք ամփոփում ենք տարվա արդյունքները: NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել այն շքեղ հարսանիքները, որոնց մասին բոլորը այս տարի անդադար գրում էին:

Հունվարին Լոնդոնում տեղի ունեցավ ռուս միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ Իրինայի հարսանիքը, որին ներկա էր արեւմտյան եւ ռուսական շոու-բիզնեսի ողջ սերուցքը:

Իրենց շքեղ տոնակատարության համար հարսը եւ փեսան ընտրել էին Լոնդոնի էլեգանտ թաղամասերից մեկի՝ Մերիլոբենի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը: 19-ամյա Իրինայի ընտրյալն էր իր տարեկիցը, անգլիական ծագումով հրեա Դանիել Քենուեյը: Միջոցառման հյուրերի թվում էին Անտոնիո Բանդերասը, Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Աննա Նետրեբկոն, Ստաս Միխայլովը, Վլադիմիր Վինոկուրը եւ շատ ուրիշներ: Հարսանեկան երեկոն վարում էին Յանա Չուրիկովան եւ Վալդիս Պելշը:

Սամվել Կարապետյանի ընտանիքում հերթական շքեղ հարսանիքը տեղի ունեցավ հուլիսի 21-ին: Այս մասին Ինստագրամի իր էջում հայտարարել էր բիզնեսմենի դուստր Տաթեւիկը: «Ամբողջ ընտանիքը դրամայի մեջ է, քանի որ ընտանիքի դուստրը տեղափոխվում է այլ քաղաք & family! Չգիտեմ)) Անձամբ ես երկար եմ սպասել այս պահին, վերջապես իմ քույրն էլ կլինի in da houzzzzz. Welcome to Moscow City & 10000000% new life Love u sis», - գրել էր Տաթեւիկը: Զույգը՝ Վահրամը եւ Զառան նշանադրվեցին Մոսկվայի հայկական եկեղեցում:

Իսկ ահա սեպտեմբերին տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը,  ով ամուսնացավ Լիլիթ անունով աղջկա հետ: Պսակադրությունը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի Հայ Առաքելական եկեղեցում: Հարսանեկայն երեկույթը անցկացվեց Մոսկվայի էլեգանտ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում», որին այլ հյուրերի թվում ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հարսանյաց զգեստը, որը կշռում էր մոտ 7 կիլոգրամ, կարել էր հայտնի լիբանանյան դիզայներ Զուհաիր Մուրադը:

Եվ, իհարկե, աստղային հոնորարների մասին. Անդրեյ Մալախովը կորպորատիվ երեկույթներին այժմ  աշխատում է 2 մլն ռուբլու դիմաց, Քսենիա Սոբչակը՝ մոտ 25 մլն եվրոյի (ավելի քան 1 միլիոն ռուբլի), Էռոս Ռամազոտին՝ 40 հազար եվրոյի դիմաց  (մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար), Նիկոլայ Բասկովը՝ 100 հազար եվրոյի (ավելի քան 6 միլիոն ռուբլի), Փիլիպ Կիրկորովը -150,000 եվրոյի (10 միլիոն ռուբլի), «Լենինգրադ» խումբը՝ 150 հազար եվրոյի, Ալլա Պուգաչովան՝ մոտ 350 հազար եվրոյի (մոտ 25 միլիոն դոլար) դիմաց:  Իսկ ահա հայտնի հրուշակագործի կողմից պատրաստված 300 կիլոգրամանոց  տորթի համար զույգի ծնողները նույնպես կլորիկ գումար էին վճարել՝ մի քանի հարյուր հազար ռուբլի:

Այս տարի ամռանը Լոս Անջելեսում պսակադրվեցին խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստր Լոլիտան եւ Ալբերտ Ավդոլյանի որդին` Գասպարը: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ ....... Dolby Theatre-ում. սա, սիրելիներս, հենց այն վայրն է, որտեղ անցեկացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Հարսանիքը վարում էին Քսենիա Սոբչակը եւ Անդրեյ Մալախովը: Հյուրերին զվարճացնում էին Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը եւ, սատանա՛ն տանի, Լեդի Գագան:

Նշենք, որ Էլդար Օսմանովը հանդիսանում է«Մեժռեգիոնսոյուզէներգո» ընկերության համասեփականատերը, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը  «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, ինչպես նաեւ Yota-ի ակցիաների սեփականատերը, ծնունդով Կրասնոդարից է, չորս երեխայի հայր: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, իր կնոջ՝ Ելենայի հետ նա բնակվում է Բեւեռլի Հիլզում գտնվող 13 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը:

Թեեւ  Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը խոստացել էր այս տարվա հոկտեմբերին Գորզնիում  պսակադրել Նիկոլոյ Բասկովին եւ Վիկտորիա Լոպիրեւային, այնուամենայնիվ, աստղերը արդեն երկրորդ անգամ որոշեցին տեղափոխել հարսանիքը հաջորդ տարի:

Վալերի Մելաձեի դուստր Ինգան այս տարվա հոկտեմբերի պսակադրվեց Մարաքեշում: Ինգան եւ իր ամուսինը օրինականացրել էին իրենց կապը հունվար ամսին Քեմբրիջում: Այդ ժամանակ հարսանիքը շատ համեստ էր. ներկա էին միայն զույգի ամենամտերիմ մարդիկ: Ամուսինների համար կարեւոր էր, որպեսզի հարսանիքը տեղի ունենար ուղիղ երկու տարի անց հենց այնտեղ, որտեղ Նուրին ամուսնության առաջարկ էր արել Ինգային: Ինգայի եւ Նուրիի հարսանիքը կազմակերպվել էր Մարաքեշի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: Եթե նախորդ խնջույքին ներկա էր 16 մարդ, ապա այս անգամ հրավիրվել էր ավելի քան հարյուր հյուր:

Սեպտեմբերին Սոչիում տեղի ունեցավ Միխայիլ Գալուստյանի կրտսեր եղբոր՝ Դավիթի հարսանիքը: Շքեղ տոնակատարությունը զույգը կազմակերպել էր հայրենի Սոչի քաղաքում՝ «Փիրոսմանի» ռեստորան հրավիրելով  500 ընկերների եւ հարազատների:

 



© NEWS.am STYLE