Մեգան Մարքլը՝ ֆրանսիական Elle ամսագրի շապիկին

10:02   1 դեկտեմբերի, 2017

Մեգան Մարքլի մասին թերեւս միայն ծույլերը հիմա չեն խոսում։ Երկու օր անդադար աշխարհիկ քրոնիկոնները քննարկում են 33-ամյա արքայազն Հարիի ու 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունը։ Իսկ, ահա, ֆրանսիական Elle-ը կթողարկվի մի շապիկով, որի վրա պատկերված է Մեգանը, եւ որտեղ ներկայացված է 33-ամյա արքայազնի հարսնացուի հարցազրույցը։

Շապիկին երեւում է հետեւյալ վերնագիրը․ «Բուքինգհեմյան պալատի գրավումը։ Հրասանիք, որին բոլորս սպասում ենք։ Ինչո՞ւ է արքայազն Հարին ու մենք բոլորս խենթանում նրա համար»։

Անհամբերությամբ սպասում ենք դերասանուհու հարցազրույցին, իսկ մինչ այդ հիշեցնում ենք, որ ավելի վաղ Allure ամսագրին տված հարցազրույցում Մեգանը նշել է, որ չի սիրում, երբ իր լուսանկարները մշակում են, փոխում մաշկի գույնը ու մաքրում դեմքի պեպենները։

«Պաշտում եմ իմ պեպենները՝ դեռ մանկուց սիրում էի դրանք։ Հիշում եմ՝ ինչպես հայրս մի անգամ ինձ ասաց․ «Առանց պեպենների դեմքն ասես առանց աստղերի գիշեր լինի»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP, PA, AFP, Getty



© NEWS.am STYLE