Գայթակղիչ զգեստով Ռիհանան՝ իր անունով փողոցի բացմանը

11:36   1 դեկտեմբերի, 2017

Բարբադոսի կառավարությունը Բրիջթաունում պաշտոնապես անվանափոխել է Westbury New Road փողոցը։ Սա հենց այն փողոցն է, որտեղ մեծացել է Ռիհանան, ու հիմա հանրահայտ երգչուհու անունով փողոցը կոչվելու է Rihanna Drive։

Ի դեպ, երեկ՝ Բարբադոսի անկախության օրը, կայացել է փողոցի բացման պաշտոնական արարողությունը, որին չէր կարող ներկա չգտնվել հանդիսության հերոսուհին։

29-ամյա հանրահայտ երգչուհին ներկայացել է Hellessy ապրանքանիշի մինի զգեստով:

Արարողությունը երկու ժամ է տեւել։ Երկրի վարչապետը Ռիհանային հուշատախտակ է նվիրել։

Երգչուհին էլ փողոցի անվանափոխման արարողությունից լուսանկար է հրապարակել իր Instagram-ում։

Ի դեպ, Ռիհանան ապրել է այդ տանը մինչեւ 16 տարեկան, որից հետո մեկնել է Բարբադոսից, որպեսզի զբաղվի իր երաժշտական կարիերայով։

Նրա ընտանիքն այլեւս այնտեղ չի ապրում, չնայած այս տունը երկրի զբոսաշրջային տուրերի պարտադիր կանգառներից մեկն է։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega, Splash



© NEWS.am STYLE