Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել հանրահայտ ֆուտբոլիստի հետ իր լուսանկարը

12:34   1 դեկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է ուրախացնել Instagram-ի իր բաժանորդներին ակտիվ հրապարակումներով։ Հույն ու հայ պինգվինների մասին պատմելուց հետո հայ շոումենն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ Իսպանիայի հավաքականի ու կատալոնյան «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պույոլի հետ է լուսանկարված։

«Կռահեք, թե ում հետ եմ ես»,- մակագրել է լուսանկարը Գարիկը։

Հիշեցնենք, որ երեկ Գարիկի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում հրապարակել էր ամուսնու հետ լուսանկար, որտեղ նրանք հայկական ազգային տարազներով են։ Ժաննայի գրառումը նվիրված էր հայկական խաղողին։

«Զգուշացե՛ք․ հայկական խաղողը կախվածություն է առաջացնում։ Եթե շուկայում ձեզ մոտենում է թխահեր տղամարդ՝ պատկառելի չափերի քթով, անդիմադրելի հմայքով ու թավշյա առոգաբնությամբ եւ ուզում է ձեզ առաջարկել անվճար ընտիր խաղող, մի տրվեք այդ գայթակղությանը։ Դա բրուտալ խարիզմատ դիլեր է։ Նա ուզում է ձեզ «նստեցնել» այդ սարսափելի համեղ մրգի վրա։ Տիրապետեք ինքներդ Ձեզ ու վազեք դեպի չինական ու թուրքական մրգեր։ Այնտեղ ավելի անվտանգ է։ Բայց եթե Դուք անուղղելի քաղցրակեր եք ու չեք կարողացել դիմանալ արմենմենի ճնշմանը, ուրեմն վերջ՝ Դուք թմրամոլ եք։ Հավատացեք ինձ, ես կարող եմ ձեզ հետ խոսել այդ մասին, քանի որ ինքս եմ անցել դրա միջով։ Ու արդեն 20 տարի է՝ պայքարում եմ դրա դեմ։ Լավ է, որ ինձ այդ հարցում օգնում է իմ ընտանիքը։ Ու մենք տանը սեղանի վրա միշտ ունենք հայկական խաղողի մի չափաբաժին։

P.S Գովազդի հովանավորն է վաճառական Արմենը՝ Մոսկվայի կենտրոնական շուկայից։ Գովազդի համար փող չեմ վերցրել, բայց բարտերից չեմ հրաժարվել»,- մակագրել է լուսանկարը Ժաննա Լեւինան։



© NEWS.am STYLE