Հայտնի է գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակաբաշխության հաղթողը

18:04   1 դեկտեմբերի, 2017

Հայտնի է դարձել գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար մրցանակաբաշխության հաղթողը: Bad Sex in Fiction Award մրցանակաբաշխությունը, որը ստեղծել է բրիտանական Literary Review ամսագիրը, անցկացվում է 1993-ից։

Այս տարի գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար «լավագույնն» է ճանաչվել ամերիկացի գրող Քրիստոֆեր Բոլլենը՝ «Կործանողները» վեպի համար։

Ըստ The Guardian պարբերականի՝ ժյուրիի անդամները որոշել են, որ գրքի որոշ հատվածներում հեղինակը չափից շատ է խորացել «ծանոթ երևույթները նոր տերմիններով նկարագրելու փորձերի մեջ»։

Bad Sex in Fiction Award ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է «ուշադրություն գրավել ժամանակակից գրականության մեջ սեքսուալ տեսարանների գռեհիկ, անճաշակ, հաճախ անհիմն գործածման» խնդրին։

Ի դեպ, կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները նշում են, որ այս տարի գրականության մեջ սեքսի նկարագրությունը զգալիորեն բարելավվել է։



© NEWS.am STYLE