Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը՝ ռուսական վարձույթում տարվա ամենաաղմկոտ ձախողում

13:29   1 դեկտեմբերի, 2017

Ria.ru–ն կազմել է վերջին մի քանի տարիների ամենաձախողված ֆիլմերի ցուցակը՝ ՌԴ կինովարձույթում։

Ցուցակը կազմվել է «ԿինոՊոսիկ» պորտալի օգտատերերի կարծիքների հիման վրա։

Այս տարվա ամենաաղմկոտ ձախողումը, ըստ «ԿինոՊոսիկ» կայքի օգտատերերի, Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆանտաստիկ ֆիլմն է։ Սառը պատերազմի ժամանակ «Հայրենասեր» գաղտնի կազմակերպության սուպերհերոսների ջոկատի մասին ֆիլմի պրեմիերան պետք է կայանա փետրվարի 23-ին։ Պարադոքսն այն է, որ ֆիլմը դրա հեղինակներին վարձույթից մոտ 5 մլն դոլար է բերել, սակայն հայտնվել է հանդիսատեսի կարծիքով վատագույն ֆիլմերի ցուցակի 7-րդ հորիզոնականում։ Ըստ երեւույթին, ռուսական կինոարտադրությունը դեռեւս չի կարողանում ուժերը չափել «Մարվել»-ի սուպերհերոսական ասքերի հետ։

Վարկանիշում է հայտնվել եւս մեկ ֆիլմ՝ «Կովկասի գերուհին» (2014 թ.), որը Լեոնիդ Գայդայի հայտնի կոմեդիայի ռեմեյքն է։

Բացի այդ, ցուցակում են հայտնվել նաեւ Գալուստյանի եւ Նագիեւի մասնակցությամբ «Ամենավատ ֆիլմ 2»-ը (2009 թ.), «Կոտրել բլոգերներին»-ը (2016 թ.) եւ «Բրիգադա. ժառանգը» (2012թ.)։

Ցուցակում ներկայացված են նաեւ «Հրացանակիների վերադարձը» (2009 թ.) եւ «Սեւ վարդը» (2014 թ.) ֆիլմերը։



© NEWS.am STYLE