Սքարլեթ Յոհանսոնն ու նրա նոր բոյֆրենդն առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը

15:32   1 դեկտեմբերի, 2017

Վերջապե՛ս: Սքարլեթ Յոհանսոնը նոյեմբերի 22-ին դարձավ 33 տարեկան ու նա իր ծննդյան օրը նշել է սիրելի անձնավորության՝ Saturday Night Live շոուի հաղորդավար Քոլին Ժոսթի հետ։ Իսկ երեկ զույգն առաջին անգամ է միասին ներկայացել հանրությանը։


Սիրահարները մասնակցել են Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարանում կազմակերպված գալա երեկույթին, որտեղ դերասանուհին ներկայացել էր Yves Saint Laurent ապրանքանիշի զգեստով:


Հիշեցնենք, որ սիրահարները միասին են օգոստոսից. այն պահից, երբ հայտնի է դարձել, որ դերասանուհին ապահարզան է պահանջել ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից (զույգն ամուսնացել էր 2014-ին, այդ հարաբերություններից Սքարլեթը երեք տարեկան դուստր ունի՝ Ռոուզը)։


Իսկ դերասանուհու ու 35-ամյա շոումենի սիրային հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են այն բանից հետո, երբ զույգին տեսել են Saturday Night Live-ի երեկույթներից մեկում՝ համբուրվելիս։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ REX, Shutterstock, startracksphoto



© NEWS.am STYLE