Ալեքսանդր Մասլյակովին մեղադրել են կոռուպցիայի մեջ ու զրկել «Планета КВН»-ի ղեկավարի պաշտոնից

15:07   1 դեկտեմբերի, 2017

Ալեքսանդր Մասլյակովին մեղադրել են կոռուպցիայի մեջ ու զրկել «Планета КВН» ընկերության ղեկավարի պաշտոնից, գրում է ռուսական «Дни»  կայքը ՝ վկայակոչելով Transparency International-ը։

Հետաքննությամբ պարզել է, որ Մասլյակովը կոպտորեն խախտել է օրենքը՝ համատեղելով երիտասարդական կենտրոնի (պետական ձեռնարկություն) ղեկավարի պաշտոնը կոմերցիոն ձեռնարկության ղեկավարի պաշտոնի հետ։ Դա տեղի է ունեցել դեռ 2014-ին, երբ «Планета КВН»-ն ու «АМиК» ստեղծագործական միությունը 2014-ին բացել են «Дом КВН» համատեղ ԲԲԸ։

2011-ին Վլադիմիր Պուտինը КВН-ին նվիրել է տարածք՝ «Հավանա» կինոթատրոնի շենքը։ Այն փոխանցել են «Московский молодежный центр «Планета КВН»» պետական ունիտար ձեռնարկությանը, որի տնօրենն է դարձել Ալեքսանդր Մասլյակովը։ Բացի դրանից, նա մնացել է «АМиК» ընկերության հիմնադիր, որին պատկանում են КВН-ի նկատմամբ բոլոր իրավունքները, նաեւ դարձել է անհատ ձեռներեց։

Գրանցելով «Дом КВН» ԲԲԸ նոր ընկերությունը՝ Մասլյակով ավագն ու կրտսերը պետությունից ստացած շենքն են գրանցել որպես կանոնադրական կապիտալ։

«Այս սխեման, որը շարունակվել է 5-6 տարի, հանգեցրել է նրան, որ ավելի քան մեկ միլիարդ արժողության շենքը, չհաշված հողատարածքը, որը գտնվում է այդ շենքի տակ, փաստացի հայտնվել են մասնավոր ընկերության ձեռքին, որը Մասլյակովների ընտանիքին է պատկանում»,- հայտնել է Transparency International կազմակերպության մամուլի քարտուղար Արտեմ Եֆիմովը։

Ընկերությունն այդ ամենի մասին տեղեկացրել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մասլյակովը համարվում է Ռուսաստանի ամենհարուստ հեռուստահաղորդավարներից մեկը․ տարածաշրջանային կամ կենտրոնական լիգայում յուրաքանչյուր ելույթի համար (բացառությամբ՝ հեռուստատեսային ելույթների) յուրաքանչյուր թիմը պետք է վճարի մինչեւ 20 հազար ռուբլի՝ կախված խաղի մակարդակից։ Բացի դրանից, թիմերը պարտավոր են փոխանցել իրենց բոլոր հյուրախաղային ելույթների ու կորպորատիվ ելույթների հոնորարների 10-20 տոկոսը։



© NEWS.am STYLE