18:31 1 դեկտեմբերի, 2017Կիեւում կայացել է Հայկ Ավանեսյանի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուի շքեղ ցուցադրությունը:
Ի դեպ, մենք կարող ենք պարծենալ, w8 NEWS.am STYLE–ն անձամբ է ծանոթ դիզայների հետ։ Ուկրաինայում հայտնի դիզայները ներկայացրել է իր նոր ստեղծագործությունները կոմսուհի Ուվարովայի կիեւյան առանձնատանը:

Ցուցադրությանը մասնակցել են «Միսս Ուկրաինա 2017» Պոլինա Տկաչը եւ Ուկրաինայի քաղաքական գործիչ Ալլա Դոբկինայի դուստրը, ուկրանական բոմոնդի այլ ներկայացուցիչներ։

Հայկ Ավանեսյանը հավատարիմ էր մնացել իր ոճին`հատուկ ուշադրություն դարձնելով ձեռքի աշխատանքին: Հավաքածուի կորիզը հարսանեկան զգեստներն էին՝ ժամանակակից ասեղնագործություններով:

Հավաքածուի ստեղծման ժամանակ օգտագործվել է ավելի քան 100 մետր իտալական մետաքս, մարգարիտներ, Սվարովսկի քարեր եւ ուլունքներ, որոնք լրացնում են տաղանդավոր դիզայների զգեստները:

Hayk Avanesyan–ն առաջին նորաձեւության տունն է, որը նաեւ կարի արհեստանոց է:

Բրենդը համատեղում է շքեղությունը եւ ոճը, կանացիությունը եւ նրբությունը, դասականն ու թարմ գաղափարները:

Հատուկ ուշադրություն է հատկացվում ձեռքի աշխատանքին:
.jpg)
