«Ես ողջ-առողջ եմ». Գայանե Ասլամազյանը հերքում է ավտովթարի ենթարկվելու մասին լուրերը

23:34   1 դեկտեմբերի, 2017

Գայանե Ասլամազյանը հերքում է, թե ավտովթարի է ենթարկվել: Facebook-ի իր էջում հաղորդավարուհին լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Հարգելի ընկերներ եւ պարզապես բարին կամեցող լավ մարդիկ: Ես ողջ-առողջ եմ եւ գտնվում եմ Հայաստանում: Ավտովթարի մասին շրջանառվող լուրը սուտ է: Շնորհակալ եմ, որ այդչափ ուշադիր եք իմ անձի նկատմամբ: Իսկ որպես ապացույց, ասեմ, որ մեծ պատիվ ունեի այսօր գտնվելու մեկ հարթակի վրա Նառա Շլեպչյանի հետ եւ ստանալու շնորհակալագիր` հայկական հեռուստեսության մեջ ավանդի համար»:



© NEWS.am STYLE