Ձմեռային նիհարեցնող սննդակարգ

14:40   4 դեկտեմբերի, 2017

Աշնան վերջին ամսին մարդու ակտիվության նվազմանը զուգահեռ ավելանում է նրա սննդակարգի կալորիականությունը, ինչը հանգեցնում է քաշի անցանկալի ավելացման։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւել հատուկ ձմեռային սննդակարգի, որը հարմար է տարվա այս եղանակին։ Սննդամթերքի ճիշտ ընտրությունն ու պատրաստման ճիշտ եղանակը կօգնեն պահպանել սլացիկ կազմվածք ու լավ տրամադրությունը։

Մեզնից շատերը առավոտը սկսում են բուտերբրոդից, ինչի քանակն արժե սահմանափակել։ Դիետոլոգների կարծիքով, դրանք նույնքան վտանգավոր են, որքան քաղցրավենիքը։ Առհասարակ, արդյունավետ ձմեռային սննդակարգը ենթադրում է օրվա ընթացքում 6-անգամյա սնունդ։

Եթե առավոտյան սալորաչրի, թզի ու ծիրանաչրի վրա ջուր լցնեք, իսկ աշխատանքից վերադառնալուց հետո թեթեւ աղաջրի մեջ եփեք «Ժասմին» կամ «Բասմատե» տեսակի բրինձ ու խառնեք այն փափկացված մրգերի հետ, կստանաք շքեղ եւ ցածր կալորիականությամբ աղանդեր։ Համացանցում կարելի է գտնել ձմեռային զանազան նիհարեցնող սննդակարգեր, դուք ինքներդ կարող եք Ձեզ համար ընտրել, թե ինչ եք ուզում ուտել. որեւէ խիստ սահմանափակումներ կամ քաղցած մնալու պայման չկա ՝ պարզապես պահպանեք հավասարակշռված սննդակարգ։

Կարտոֆիլը նախընտրելի է ուտել ջեռոցի մեջ խորովված։ Այն վնասակար չէ նույնիսկ երեկոյան, եթե դրա հետ օգտագործեք մի քիչ բուսական յուղ, թարմ բանջարեղեն կամ թթու դրած կաղամբ՝ բացառելով միսը, ձուկը կամ նույնիսկ պանիրը։

Նույն էֆեկտն ունի ընթրիքի համար պատրաստված հնդկձավարը՝ տապակած բանջերեղենի հետ։ Հնդկաձավարը եփեք այնքան մինչեւ փլվի, միաժամանակ թավայի վրա փոքր քանակությամբ բուսական յուղով տապակելով սոխ, գազար ու նեխուրի պոչեր։ Պատրաստի շիլան լցրեք թավայի մեջ, խառնեք ու 5 րոպե էլ պահեք թույլ կրակի վրա՝ կափարիչի տակ։

Ձմեռային սննդակարգի համար ճոխ ընթրիք կարելի է պատրաստել ծովային ձկան փափուկ մսից, որի վրա կարելի է կիտրոնահյութ, աղ լցնել ու դնել ջեռոցի մեջ։ Կարելի է ուտել բանջարեղենի հետ։ Միսը ցանկալի է օգտագործել մինչեւ ժամը 16-ը, իսկ եթե քնելուց առաջ շատ քաղցած եք, ավելի լավ է կերեք մի կտոր ոչ յուղոտ պանիր՝ մոցարելայի նման։

Աղբյուրը՝ Vamdieta.ru



© NEWS.am STYLE