Մեգան Մարքլի` նախկինում չհրապարակված լուսանկարները հայտնվել են համացանցում

13:02   2 դեկտեմբերի, 2017

Մինչ Մեծ Բրիտանիան խելագարվում է արքայազն Հարիի 36-ամյա հարսնացուի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի համար, իսկ Մեգանի հագուստի առցանց վաճառքները անհավանական ռեկորդներ են սահմանում, համացանցը ողողված է դերասանուհու կենսագրությունն ուսումնասիրող նյութերով։

Այսպես, Daily Mail- ը հրապարակել է նախկինում անհայտ 50 լուսանկար, որոնցում պատկերված է Մեգանը՝ 5–ից մինչեւ 30 տարեկանում։


Այս լուսանկարները ներկայացրել է Մեգանի մանկության ընկերուհին՝ Նինակի Փրիդին։

Մեգանն ու Նինակին՝ դպրոցում

Նրանք ընդունվել են քոլեջ

Միասին էլ ավարտել են


Միասին ճանապարհորդել են

Արդեն հայտնի դարձած լուսանկարը՝ Բուքենգեմյան պալատի ֆոնին

Չիկագոյի համալսարան աղջիկները նույնպես միասին են ընդունվել

Ավարտել են միասին եւ նշել դա

Մեգանը՝ բարմենի հետ

Մեգանը՝ մոր հետ, 2011 թ.

Եվ, իհարկե, Մեգանի հարսանեկան լուսանկարը



© NEWS.am STYLE