Քիմ Քարդաշյանի որդու լուսանկարը՝ ընտանեկան սուրբծննդյան բացիկին

16:05   2 դեկտեմբերի, 2017

Ոչ միայն Love Magazine-ը մեզ կուրախացնի սուրբծննդյան օրացույցով (ամեն օր հայտնիներից մեկը կներկայանա «կրքոտ» տեսահոլովակում), այլ նաեւ Քիմ Քարդաշյանը կներկայացնի իր ընտանեկան սուրբծննդյան օրացույցը. 25 օր շարունակ 37-ամյա հայուհին իր բաժանորդներին կուրախացնի մեկ ընտանեկան բացիկով։


Եվ, ամենայն հավանականությամբ, հաշվարկը կսկսվի դեկտեմբերի 5-ից՝ Քիմի եւ Քանյեի որդու՝ Սեյնթի ծննդյան օրվանից, քանի որ առաջին բացիկին հենց նա է պատկերված՝ նվերների ֆոնին։


Քիմը Snapchat–ի բաժանորդներին ցուցադրել է Էլի Լինեցի ֆոտոշարքից մի կադր։

«Ես այս տարի ընտանեկան բացիկների նկարահանում եմ կազմակերպել, բայց այլեւս դրանով չեմ զբաղվի։ Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ գրաֆիկը հարմարեցնելն ուղղակի ուժասպառ է անում։ Ես կարծում էի՝ հեշտ կլինի, բայց դա սարսափելի դժվար էր»,-նշել է Քիմը։



© NEWS.am STYLE