Որքա՞ն գումար կստանա Մեգան Մարքլն արքայազնից բաժանվելու դեպքում

15:02   2 դեկտեմբերի, 2017

Սերը՝ սեր, բայց փողը հաշվարկ է սիրում։ Մինչ մամուլն ու Մեծ Բրիտանիան, ի՞նչ Բրիտանիա, ամբողջ աշխարհը քննարկում է արքայազն Հարիի եւ 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունը, հաշված ժամերի ընթացքում գնում դերասանուհու նախընտրած հագուստը, ուսումնասիրում նախկինում չհրապարակված լուսանկարները, իրավաբանները TMZ կայքին պատմել են, թե որքան գումար Մեգանը կստանա ապահարզանի դեպքում։

Այսպիսով՝ 33-ամյա արքայազնի կարողությունը գնահատվում է 40 մլն դոլար, իսկ Մեգանն ունի ընդամենը 5 մլն։
Բրիտանական օրենքների համաձայն՝ ամուսնալուծվելիս զույգը կիսում է ոչ միայն համատեղ ամուսնության ժամանակ կուտակած գումարը, այլ նաեւ այն ունեցվածքը, որը զույգն ունեցել է նախքան ամուսնությունը։

Այսինքն՝ նրանք կիսելու են ընդհանուր խնայողությունները, որոնց թվում են Հարիի 40 միլիոնն ու Մեգանի 5 միլիոնը։ Սակայն կայքը համոզված է, որ դա տեղի չի ունենա, քանի որ զույգն ապրելու է երկար եւ երջանիկ (պարտադիր չէ, որ TMZ-ի կարծիքը համընկնի NEWS.am STYLE-ի կարծիքի հետ)։



© NEWS.am STYLE