Կրքոտ Էշլի Գրեմը՝ LOVE Magazine-ի սուրբծննդյան էրոտիկ օրացույցում

17:06   2 դեկտեմբերի, 2017

LOVE TV by LOVE Magazine ալիքը YouTube-ում ներկայացրել է Էշլի Գրեմի մասնակցությամբ սուրբծննդյան օրացույցը։ Էշլին աշխարհի ամենահայտնի plus-size մոդելն է։ 30-ամյա մոդելը հոլովակում զբաղվում է սպորտով, քանի որ այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է՝ Stay Strong («Մնա ուժեղ»)։

Երեկ պարբերականը ներկայացրել է այն ամենի մինի հավաքածուն, ինչ մեզ սպասում է այսօրվանից սկսած։ Եվ այսպես, այս տարի մեզ իրենց սեքսուալությամբ կապշեցնեն՝ Քենդալ Ջեները, Էմիլի Ռատաժկովսկին, Հադիդ քույրերը, Դաութցեն Քրեզը, Ստելլա Մաքսվելը, Սարա Սամպայոն, Էշլի Գրեմը, Սիլվեսթր Ստալոնեի դուստրը՝ Սիսթինը, Քարլի Քլոսը ու շատ ուրիշներ։



© NEWS.am STYLE