Մեգան Մարքլի անունը հայտնի պոռնոկայքում հիթ է դարձել

16:21   2 դեկտեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայի 33-ամյա արքայազն Հարիի եւ 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունը տարվա ամենամեծ իրադարձությունն էր։ Այնքան կարեւոր, որ արքայազն Հարիի տեղում է ուզում հայտնվել երկրագնդի ցանկացած տղամարդ։ Այդ մասին են վկայում նաեւ PornHub պոռնոկայքի թվերը։


Birmingham Mail-ի տեղեկություններով՝ օգտատերերը զանգվածաբար փնտրում են Մարքլի անվան տակ հանդես եկող դերասանուհիների։ Նման տեսանյութերի հարցումների քանակը PornHub կայքում վերջին շրջանում աճել է 2000 տոկոսով։


Հարցումների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ից, Անգլիայից, Իսպանիայից, Գերմանիայից եւ Բելգիայից։ Մարքլին փնտրում են ինչպես 65 տարեկանից մեծ տղամարդիկ, այնպես էլ 18-24 տարեկան երիտասարդները։



© NEWS.am STYLE