2017-ին օտարերկրյա աստղերի ամենաաղմկահարույց բաժանումներն ու ապահարզանները

12:01   3 դեկտեմբերի, 2017

Մոտենում է Նոր տարին, ու մեր խմբագրությունը ավանդույթի համաձայն սկսում է ամփոփել տարվա տարբեր արդյունքները։ Այսօր մենք կամփոփենք աստղերի բաժանումներն ու ապահարզանները, որոնք տեղի են ունեցել այս տարի։ Խոսքը հաստատված փաստերի մասին է, խնդրում ենք նկատի ունենալ։ Օրինակ լուրեր էին պտտվում Փիքի ու Շաքիրայի բաժանման մասին, սակայն այդ առթիվ որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Եվ այսպես, անկասկած կսկսենք Սելենա Գոմեսից ու The Weeknd-ից. Զույգն այնքան բուռն ու այնքան լուրջ սիրային հարաբերություններ է ունեցել, որ բոլորը կարծում էին, թե նրանք շուտով կամուսնանան։ Բայց ինչպես հին հրեական ասացվածքում է ասվում «ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր քո ծրագրերի մասին»։

Ու ահա Սելենան արդեն Ջասթին Բիբերի գրկում է, իսկ The Weeknd-ը ջնջել է Սելենայի հետ բոլոր հին լուսանկարները իր հաշիվներից ու սկսել է հանդիպել Բիբերի նախկին ընկերուհիների հետ։

Քայլի Ջենները ու ռեփեր Tyga-ն

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը այլեւս չի ուզում լինել իր առաջին սիրու՝ ռեփեր Tyga-ի խաղալիքը, ու նա որոշել է վերջնականապես բաժանվել նրանից։ Ռեփերն անընդհատ հեռանում էր նրանից, հանդիպում այլ աղջիկների հետ ու ասում, որ իր կարիերայով է զբաղված։

Քայլին երգչին ուղարկել է այնտեղ, որտեղ նրա տեղն է, սկսել է հանդիպել Թրեւիս Սքոթի հետ ու հիմա նրանից երեխա է սպասում։

Ջեյ Լո ու Դրեյք

Այս զույգը սկսել է հանդիպել տարեսկզբին, երբ համատեղ երգ էր ձայնագրում։ Դրեյքը երգչուհուն նվիրել էր պլատինե ապարանջան՝ 100 հազար դոլարանոց, զույգը սոցցանցերում համատեղ լուսանկարներ էր հրապարակում՝ ի հեճուկս Ռիհաննայի, որը ժամանակին սիրահարված էր Դրեյքին։ Բայց շուտով ռեփերի ու Ջեյ Լոի սերը սկսեց մարել, քանի որ զույգն աշխատում էր ծանրաբեռնված գրաֆիկով, ինչը թույլ չէր տալիս նրանց հաճախ հանդիպել։

Հիմա Լոպեսը, ինչպես գիտեք, հանդիպում է նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ ու շատ երջանիկ է թվում։

Ջենիֆեր Հադսոնն ու փաստաբան Դեւիդ Օտունգան նույնպես բաժանվել են: Զույգը միասին ապրել է տասը տարի: Նրանք որդի ունեն՝ ութամյա Դեւիդ Դենիել Օտունգան։

Հադսոնն ու Դեւիդը չեն կարողացել փոխշահավետ որոշման հանգել՝ որդու խնամակալության հարցում, ու դերասանուհին կարողացել է հասնել դատական որոշման, որ Դեւիդը չկարողանա մոտենալ որդուն։

Ջենիֆեր Լոուրենսն ու Դարեն Արոնոֆսկին բաժանվել են նոյեմբերին։

«Այս որոշումը փոխադարձ համաձայնությամբ է։ Ջենիֆերն ու Դարենը մնում են ընկերներ ու խնդրում են չմիջամտել իրենց անձնական գործերին։ Որոշումը կայացվել է հոկտեմբերին:

Նրանք հարգում են իրար, ու յուրաքանչյուրը մտադիր է իր կարիերայով զբաղվել»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։

8 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են Ֆերգին եւ 44-ամյա դերասան Ջոշ Դյուամելը:

Զույգն այդ առիթով պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։

«Միմյանց հանդեպ սիրով եւ հարգանքով՝ բաժանվելու մասին որոշում ենք կայացրել դեռեւս այս տարեսկզբին:

Ուզում էինք հնարավորինս երկար չհանրայնացնել այդ փաստը, որպեսզի մեր ընտանիքը կարողանար հաղթահարել այդ դժվարին ժամանակաշրջանը: Չնայած այլեւս միասին չենք, մենք միշտ կապված կլինենք միմյանց եւ մեր ընտանիքի հանդեպ հոգատարությամբ եւ աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ջոնի Դեպի նախկին կին Էմբեր Հերդն ու Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկը բաժանվել են ամռանը:

31-ամյա դերասանուհին եւ 46-ամյա միլիարդատերը որոշ ժամանակ չէին մեկնաբանում այդ լուրը: Առաջինը լռությունը խախտեց Մասկը, որը սոցցանցերի իր էջերում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ Էմբերի հետ լավ ընկերներ մնացել:

«Անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը նշանակում է մշտապես արդարանալ եւ մեծ թվով մարդկանց բացատրել արարքներդ: Այս իրավիճակում ես կցանկանայի հեռու մնալ: Չնայած մենք բաժանցել ենք Իլոնի հետ, բայց նախկինի պես շատ մտերիմ ենք: Շնորհակալություն բոլորին աջակցության եւ մեր անձնական կյանքը հարգելու համար»,- գրել է դերասանուհին:

2017-ին բաժանվել են նաեւ 44-ամյա մոդել Հայդի Քլումն ու 31-ամյա արտ-դիլեր Վիտո Շնաբելը։

Նրանք բաժանվել են երեք տարվա հարաբերություններից հետո՝ անվանելով այդ բաժանումը «ընդմիջում»: «Հիմա նրանք առանձին են: Վերջին շրջանում նրանք դժվարին ժամանակներ էին ապրում, դրան գումարած՝ տարբեր ափերում են ապրում: Բացի այդ, հիմա ուսումնական տարվա սկիզբն է, եւ Հայդին պետք է երեխաներով զբաղվի: Նրանք իսկապես խնդիրներ ունեն:

Նրանք արդեն երկար ժամանակ միասին չեն ներկայանում հանրությանը, իսկ վերջերս, երբ Հայդին Նյու Յորքում էր, հյուրանոցում է իջեւանել, ոչ թե Վիտոյի մոտ, եւ ժամանակ է անցկացրել ընկերների հետ»,- լրագրողներին պատմել է ներքին աղբյուրը

Դե իսկ 2017-ի գարնանը նաեւ Սքարլեթ Յոհանսոնն է որոշել բաժանվել ամուսնուց՝ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից։

Սքարլեթն ու Ռոմանն ամուսնացել են 2014 թվականին: Զույգը 3 տարեկան դուստր ունի՝ Ռոուզ Դորոթին: Հենց նա էլ ամուսինների հիմնական խնդիրն է, քանի որ Սքարլեթն ուզում է, որպեսզի երեխան իր հետ մնա, ինչին դեմ է Ռոմանը: Սքարլեթ Յոհանսոնը նոյեմբերի 22-ին դարձավ 33 տարեկան ու նա իր ծննդյան օրը նշել է սիրելի անձնավորության՝ Saturday Night Live շոուի հաղորդավար Քոլին Ժոսթի հետ։



© NEWS.am STYLE