Էմիլի Ռատաժկովսկին՝ Love Magazine էրոտիկ օրացույցում

20:15   3 դեկտեմբերի, 2017

Աստված իմ, արա այնպես, որ նա այցելի Հայաստան եւ ինձ համար սպագետտի պատրաստի։ Love Magazine-ը շարունակում է ուրախացնել մեզ իր ամենամյա ավանդական էրոտիկ օրացույցներով. ամեն օր հայտնիներից մեկը ներքնազգեստով նկարահանվում է տեսահոլովակում։ Այս անգամ հերթը Էմիլի Ռատաժկովսկիինն է, ով սպագետտի է պատրաստում։ Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանն իր բոլոր բազմազանությամբ, իսկ կարգախոս է ընտրվել Stay Strong (մնա ուժեղ) արտահայտությունը։

Ի դեպ, այս տարի իրենց սեքսուալությամբ մեզ կներկայանան Քենդել Ջեները, Հադիդ քույրերը, Էմիլի Ռատաժկովսկին, Դաունցեն Քրեզը, Ստելլա Մաքսվելը, Սարա Սամպայոն, Սիլվեսթեր Ստալոնեի դուստրը՝ Սիսթինը, Քարլի Քլոսը եւ շատ ուրիշներ։

«Կանացի սեքսուալությունը կարող է պատրիարխալ գաղափար լինել, բայց նույնկերպ կարող է նաեւ հայեցակարգ լինել, որը կնոջն ուժ է տալիս՝ նայած, թե որ տեսանկյունից ես նայում խնդրին։

Թե ինչպես եմ ես հագնվում, պարում, ապրում, սիրախաղով ու սիրով զբաղվում, իմ ընտրությունն է, դրանում է իմ ուժը։ Տղամարդը չի կարող ազդել իմ վրա իմ ընտրության հարցում։ Սեքսուալ լինելը հաճելի է եւ ինձ դուր է գալիս։ Ես կարիք չունեմ դրա համար ներողություն հայտնել։ Անձնական որոշում՝ սա է ֆեմինիզմի գաղափարը»,-հայտարարել է Էմիլին։



© NEWS.am STYLE