Ռոբ Քարդաշյանը ցույց է տվել իր դստերը՝ Դրիմ Ռենեին

12:37   4 դեկտեմբերի, 2017

Վաղուց նորություններ չունեինք Ռոբ Քարդաշյանի մասին։ Ու, ահա, Քիմի եղբայրն իր Snapchat ու Twitter էջերում հրապարակել է դստեր՝ Դրիմ Ռենեի լուսանկարը։

30-ամյա Ռոբը դստերը մանկական մեքենա է նվիրել ու բազմաթիվ այլ խաղալիքներ ու այդ ամենը տեսագրել հեռախոսով։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ռոբի նախկին ընկերուհին՝  մերկապարուհի Բլեք Չայնան դատի էր տվել նրան ու Քարդաշյանների ամբողջ գերդաստանին։

Բլեքը նրանց մեղադրում է մի շարք հանցագործություններում՝ ընտանեկան բռնությունից սկսած մինչեւ միջամտություն իր ֆինանսական կյանքին։

 



© NEWS.am STYLE