Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը ցույց են տվել իրենց դստերը՝ Օլիմպիային

11:32   4 դեկտեմբերի, 2017

Եվ այսպես, շարունակում ենք հետեւել Ալեքսիս Օհանյան-Սերենա Ուիլյամս քաղցր զույգին։ Նորապսակներն իրենց դստեր՝ Օլիմպիայի հետ միասին մեղրամիսն անցկացնում են Բահամյան կղզիներում։ Ամուսիններն ապրում են այնպիսի առանձնատանը, որտեղ կարելի է հասնել միայն ուղղաթիռով կամ մասնավոր նավակով։

Ալեքսիսն ու Սերենան իրենց Instagram -ում ցույց են տվել դստերը։

«Ծույլ կիրակի»,- ստորագրել է քնած դստեր լուսանկարը Ալեքսիսը։

Սերենան էլ իր հերթին է հրապարակել դստեր հետ լուսանկար, բայց ոչ մի ձեւով չի մեկնաբանել այն (չնայած՝ այն մեկնաբանությունների կարիք չունի էլ)։



© NEWS.am STYLE