Ֆիլիպ Կիրկորովը վերադառնում է «Եվրատեսիլ»

15:17   4 դեկտեմբերի, 2017

Ֆիլիպ Կիրկորովը վերադառնում է «Եվրատեսիլ»՝ կրկին պրոդյուսերի ու երգուսույցի դերում, բայց այս անգամ նրա հովանավորյալը Ռուսաստանից չէ։ 

«Дни» գրում է, որ ռուսական էստրադայի փոփ- արքան հետաքրքիր առաջարկություն է ստացել ու համաձայնել է նորից վերադառնալ երիտասարդ կատարողների՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթ։

«Օրերս բարեկամական երկրներից մեկից ինձ առաջարկ արեցին, ու ես համաձայնեցի դառնալ այդ երկրի մասնակցի պրոդյուսերը,- խոստովանել է Կիրկորովը,-Իմ Dream Team-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ փայլուն ներկայացման համար՝ երգից սկսած մինչեւ բեմադրություն»։

Այդ հայտարարությունից հետո ռուսական լրատվամիջոցների աշխարհիկ քրոնիկոնները փորձում են գուշակել, թե որ երկրին է իր ծառայությունները մատուցելու Կիրկորովը։ Մամուլն առայժմ հանգել է այն եզրակացության, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, կամ Բելառուսի, կամ էլ Բուլղարիայի մասին է։

Հիշեցնենք, որ մրցույթն անցնելու է Լիսաբոնում՝ 2018-ի մայիսին։ Ռուսաստանը ներկայացնելու է Յուլիա Սամոյլովան։



© NEWS.am STYLE