Համացանցում է հայտնվել «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի երկրորդ մասի թիզերը

15:48   4 դեկտեմբերի, 2017

Բարի գալուստ դինոզավրերի աշխարհ։ Universal Pictures -ի Youtube ալիքում հայտնվել է Jurassic World («Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը») ֆիլմի երկրորդ մասի թիզերը։ Ֆիլմը հինգշաբթի է թողարկվելու։

Առաջին ֆիլմում գլխավոր դերակատարներ Քրիս Փրաթն ու Բրայս Դալլաս Հովարդը ուղեւորվում են արգելոց, որտեղ նրանց սպասում են ոչ այնքան բարյացակամ տրամադրված դինոզավրերը։

Նշենք, որ ֆիլմի սիքվելը, որը 2015-ին էր թողարկվել, առաջին հանգստյան օրերին վարձույթում 511 մլն եկամուտ է հավաքել։



© NEWS.am STYLE