Քենդալ Ջեները՝ LOVE Magazine էրոտիկ օրացույցում

14:04   4 դեկտեմբերի, 2017

LOVE Magazine-ը շարունակում է Youtube-ի՝  LOVE TV by LOVE Magazine ալիքում մեզ ուրախացնել իր ավանդական օրացույցով, որն ամեն տարի թողարկվում է հանրահայտ մարդկանց մասնակցությամբ տեսաշարի տեսքով։

Էշլի Գրեմից ու Էմիլի Ռատաժկովսկուց հետո եկել է Քիմ Քարդաշյանի քրոջ՝ մոդել Քենդալ Ջեների հերթը, որը ներկայացել է բռնցքամարտիկի կերպարով։

Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ հանդերձ, իսկ կարգախոսն է Stay Strong («Մնա ուժեղ»)։

«Երբ քեզ հրավիրում են այդ օրացույցի նկարահանումներին, դա շոյում է քո ինքնասիրությունը, քանի որ դա իրականում հնարավորություն է հաճույք ստանալ աշխատանքից ու միաժամանակ ցույց տալ քո ուժեղ «Ես»-ը, նաեւ լավ ու օգտակար ժամանակ անցկացնել»,- նշել է Քենդալը։

Ի դեպ, այս տարի իրենց սեքսուալությամբ մեզ կապշեցնեն Հադիդ քույերը, Դաութսեն Քրեզը, Սթելլա Մաքսվելը, Սարա Սամպայոն, Սիլվեստր Ստալոնեի դուստրը՝ Սիսթինը, Քարլի Քլոսն ու բազմաթիվ այլ հանրահայտ կանայք։



© NEWS.am STYLE