17:47 4 դեկտեմբերի, 2017Արքայազն Հարիի հարսնացուի մասին նոր մանրամասները շարունակում են բուռն փոթորկել բրիտանական մամուլը։ Համացանցում նախ հայտնվում էր 15-ամյա Մարքլի լուսանկարը՝ Բուքինգհեմյան պալատի առջեւ, այնուհետեւ՝ նրա տոհմածառը։
Իսկ հիմա TMZ կայքը կարողացել է ձեռք բերել Մեգան Մարքլի ռեզյումեն, երբ նա դեռ հայտնի չէր ու աշխատանք էր փնտրում։

Ըստ ինքնակենսագրականի՝ Մեգանը պաշտում է բեյսբոլ, գոլֆ, լող, ձիավարություն, սնոուբորդ ու նույնիսկ նիզակների նետում։
Բացի դա, Մեգանը վարպետորեն պարում է, տիրապետում է երեք լեզուների, երգում է փոփ ոճով, նվագում՝ կիթառ, թմբուկ ու նույնիսկ հմուտ աճպարար է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Մեգանը, եթե հավատանք նրա ռեզյումեին, ունի դիջեյի, մերսողի ու մերկապարուհու փորձ։
