Սերժ Թանկյան. «Ուզում եմ հայկական սուրճի բրենդ ստեղծել»

00:47   5 դեկտեմբերի, 2017

SOAD խմբի ղեկավար Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, որում հիմնականում խոսել է «Կոլովրատի մասին առասպել» ֆիլմի երաժշտության վերաբերյալ իր աշխատանքի մասին, սակայն հարցազրույցի վերջում, երբ նրան իր առաջնահերթույթունների մասին հարց են ուղղել, Թանկյանն ասել է.

«Այսօր ինձ համար առաջնային է իմ որդին: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար աշխարհում ամենակարեւորն է:

Ես զրոյացնում եմ իմ կարիերան եւ երաժշտական գործունեությունը հանուն նրա մեկ ժպիտի: Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ:

Օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետեւ ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում եմ փորձել անել: Տեսնենք՝ ինչ կստացվի», - ասել է Թանկյանը:



© NEWS.am STYLE