Թեյլոր Սվիֆթը՝ British Vogue-ի շապիկին

11:33   5 դեկտեմբերի, 2017

Այս տարի Թեյլոր Սվիֆթը թողարկել է իր թվով վեցերորդ ալբոմը՝ Reputation, բայց ալբոմի երգերի գովազդման ժամանակաշրջանում նա չէր հայտնվում ամսագրերի շապիկներին, ինչը տարօրինակ էր։ Ու, ահա, 27-ամյա երգչուհուն երկրպագուները վերջապես կարող են տեսնել բրիտանական Vogue-ի շապիկին ու էջերին:

Թեյլորի լուսանկարները հրապարակվելու են ամսագրի 12 էջերումրգ. եչուհին այդ լուսանկարներում Saint Lauren ապրանքանիշի անսամբլներով է։ Ֆոտոշարքի համար պատասխանատու էին Մերթ Ատլասն ու Մարկուս Պիգգոտը։

«Թեյլորի մեջ ինձ ապշեցրեց այն, որ նա հրաշալի հումորի զգացում ունի ու հոյակապ գիտի, թե ով է իրականում, ինչին է ձգտում։ Նա նաեւ հասկանում է, որ ոճի կուռք է ու որ երիտասարդների մի ամբողջ սերունդ ձգտում է նմանվել նրան։ Նա միշտ մտածում է այն մասին, թե ինչպես իր կենսակերպը կազդի մյուսների վրա։ Նա շատ ոգեւորված էր ֆոտոշարքի արդյունքով, քանի որ երբեք իրեն այդպիսին չէր պատկերացրել»,- ասել է բրիտանական ամսագրի խմբագիր Էդվարդ Էննիֆուլը։

Թեյլորն ինքն իր Twitter-ում շնորհակալություն է հայտնել ամբողջ թիմին, որն աշխատել է նրա հետ։

«Ես երկար ժամանակ չէի լուսանկարվել ամսագրերի համար։ Ուրախ եմ, որ իմ վերադարձը նման պրոֆեսիոնալների հետ համատեղ աշխատանքով տեղի ունեցավ։ Շնորհակալություն մթնոլորտի ու ծիծաղի համար»,- գրել է Թեյլորը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE