Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կխախտեն ավանդույթը՝ հարսանեկան տորթի ընտրության հարցում

12:34   5 դեկտեմբերի, 2017

Քիչ է, որ արքայազն Հարին դերասանուհու հետ է ամուսնանում, ու դեռ մի բան էլ ավանդույթներն են խախտում։ Երեկ համացանցում սկսել էին բուռն քննարկել Մեգան Մարքլի ռեզյումեն, երբ նա դեռ հայտնի չէր ու աշխատանք էր որոնում։ Մեգանը իր ինքնակենսագրականում նշել էր, որ պաշտում է բեյսբոլ, գոլֆ, լող, ձիավազք, սնոուբորդ ու նիզակների նետում։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Մեգանը, եթե հավատանք նրա ռեզյումեին, ունի դիջեյի, մերսողի ու մերկապարուհու հմտություններ։

 

Հետո ավելի է հետաքրքրանում։ Բրիտանական The Telegraph-ը, վկայակոչելով Բուքինգհեմի պալատում իր աղբյուրները, վստահեցնում է, որ մայիսին ծրագրված հարսանիքին զույգը հրաժարվելու է ավանդական մրգային տորթից ՝ հօգուտ բիսքվիթային տորթի, որը շատ սիրված է ԱՄՆ-ում։

«Միանգամայն հավանական է, որ պատմության մեջ առաջին անգամ զույգը կհրաժարվի ավանդույթներից ու չի պատվիրի մրգային տորթ։ Չեմ զարմանա, եթե Մեգանը ընտրի բազմաշերտ բիսքվիթային տորթ, որը սիրված է ԱՄն-ում։ Միանգամայն հնարավոր է, որ դրա համար նա նույնիսկ Լոնդոնում ամերիկացի հրուշակագործի կգտնի։

Եթե արքայազն Հարին ու Մեգան Մարքլն, այնուամենայնիվ, որոշեն ավանդական հարսանեկան տորթ ընտրել, ապա նրանք արդեն մոտ ժամանակներս կսկսեն հրուշակագործի փնտրել։ Այդ տորթի պատրաստման համար կարող է չորս ամիս պահանջվել, դրա համար աշխատանքները պետք է սկսել արդեն հունվարին։ Իսկ, ահա, հարսանիքից մեկ շաբաթ առաջ տորթը կսկսեն զարդարել»,- նշում է պարբերականի աղբյուրը։



© NEWS.am STYLE